London Chess Classic. Արոնյանը ոչ ոքի է խաղացել Կարուանայի հետ, 4 տուրից հետո կիսում է 2-5-րդ տեղերը

London Chess Classic. Արոնյանը ոչ ոքի է խաղացել Կարուանայի հետ, 4 տուրից հետո կիսում է 2-5-րդ տեղերը

PanARMENIAN.Net - London Chess Classic մրցաշարի 4-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ:

Սպիտակներով խաղացող Կարուանան չի կարողացել որևէ սկզբնախաղային առավելության ստանալ, և պարտիայի 31-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

4-րդ տուրի միակ հաղթանակը տոնել է Հիկարու Նակամուրան, ով հաղթել է Վեսելին Տոպալովին:

Կրամնիկ-Վաշիե-Լագրավ, Անանդ-Ադամս և Գիրի-Ուեսլի Սո պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով:

Մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո գլխավորում է Ուեսլի Սոն, 2-րդ տեղում է Արոնյանը, երրորդում՝ Վլադիմիր Կրամնիկը:

5-րդ տուրում Արոնյանը կհանդիպի Անիշ Գիրիին: Մյուս զույգերն են. Ուեսլի Սո – Անանդ, Վաշիե-Լագրավ – Կարուանա, Նակամուրա – Կրամնիկ, Ադամս – Թոփալով:

Մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է անգլիացի Մայքլ Ադամսին: Արոնյանը կարողացել է օգտվել 33-րդ քայլին Ադամսի թույլ տված կոպիտ սխալից: Արդյունքում մրցակիցն իր պարտությունն ընդունել է 41-րդ քայլում:

London Chess Classic-ի երկրորդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հետ: Մրցակիցները կիսել են միավորը մրցախաղի 31-րդ քայլից հետո:

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Մրցակիցները համաձայնության են եկել 29-րդ քայլում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---