Երևանում կհնչի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան13 դեկտեմբերի 2016 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Ռոք երաժիշտ Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան։ Այս ստեղծագործությունը Նամինը սկսել է գրել 2014-ին։ 2016-ին հեղինակն ավարտել է աշխատել պարտիտուրների վրա։ 2016-ի հուլիսին Abbey Road ստուդիայում ձայնագրվել է Նամինի սիմֆոնիան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Լի Ռեյնոլդսի ղեկավարությամբ։ Հայազգի անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինը նշում է իր 65-ամյակը: Հոբելյանի շրջանակում Հայաստանում դեկտեմբերի 14-20-ն անցկացվում են Ստաս Նամինի ստեղծագործական օրերը: Ստաս Նամինը ժամանակակից ռուսական մշակույթի խոշորագույն դեմքերից է, ռուսական ռոքի հիմնադիրներից: Ավելի քան 15 տարի Նամինը Մոսկվայի երաժշտության և դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |