13 դեկտեմբերի 2016 - 13:42 AMT
Զեյթունցյան. Առաջնահերթ քայլ է Հայաստանի ճանաչելիության բարձրացումը

ՀՀ նախագահին է ներկայացվել Հայաստանում զբոսաշրջության զարգացման առաջիկա 3 տարվա հայեցակարգը: Այս մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարﬕնե Զեյթունցյանը Ջերմուկում նախագահի անցկացրած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում, հայտնում է Panorama.am-ը:

Ջերմուկ քաղաքում նախագահը խորհրդակցություն է հրավիրել` քննարկելու Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակված` զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցերը:

Նրա խոսքով, ներկայացվել են նաև առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները, նպատակները և այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ﬕջոցառուﬓերը:

«Մենք առաջին հերթին սկսելու են հայեցակարգի ձևավորուﬕց, ինչից հետո արդեն կանցնեն առաջին տարվա համար նախատեսված ﬕջոցառուﬓերի իրականացմանը: Առաջնահերթ քայլ է երկրի ճանաչելիության բարձրացմանն ուղղված ﬕջոցառուﬓերի անցկացումը: Եկող տարվա ծրագրային ծախսերի մոտ 70 տոկոսն ուղղվելու է հենց այդ աշխատանքների իրականացմանը: Եթե աշխարհը չգիտի Հայաստանի մասին, չկա կանոնակարգված տեղեկատվություն ﬔր երկրի մասին, խոսել երկիր այցելությունների քանակն ավելացնելու մասին, անիմաստ է: Դրա համար ﬔր ռազմավարության հիﬓական ուղղությունը երկրի ճանաչելիության բարձրացուﬓ է»,- ասել է Զարﬕնե Զեյթունցյանը:

Նրա խոսքով՝ հարկավոր է Հայաստանում զբոսաշրջության զարգացման աշխատանքներում ներգրավել հայկական սփյուռքը. «Այս պահի դրությամբ սփյուռքահայերի ﬕայն 10 տոկոսն է եղել Հայաստանում: Այսինքն, սա ﬔզ համար կարելի է համարել թիրախային շուկա, որը լիովին պատրաստ է, սակայն ունի իրազեկման խնդիր: Կան նախատեսված բազմաթիվ ﬕջոցառուﬓեր, որոնց շնորհիվ ﬔնք կբարձրացնենք առաջին հերթին ﬔր երկրի ճանաչելիության մակարդակը»:

Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջության զարգացմանը՝ Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ այստեղ ևս շատ անելիքներ կան. «Օրինակ Հայաստանից Արցախ այցելությունները կազմում են 5-10 են կազմում: Մի քանի օրից հանդիպելու ենք Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի քննարկենք ինչպիսի քարոզարշավ ենք սկսելու՝ դեպի Արցախ ներքին զբոսաշրջությունն ավելացնելու համար»:

Ջերմուկում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահն ընդգծել է, որ չնայած զբոսաշրջության բնագավառում արձանագրված որոշակի դրական արդյունքներին, այստեղ դեռևս ամբողջությամբ չբացահայտված մեծ ներուժ կա:Նա մի շարք հանձնարարականներ է տվել, այդ թվում` ՀՀ վարչապետին հանձնարարել է` զբոսաշրջության ոլորտի և տարածքային զարգացման հետ առնչություն ունեցող պետական մարմինների աշխատանքների մեկտեղման ու զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման նպատակով ձևավորել ՀՀ փոխվարչապետի համակարգմամբ գործող զբոսաշրջության խորհուրդ: