13 դեկտեմբերի 2016 - 14:47 AMT
ԵՄ-ն կխստացնի ինտերնետ մեսենջերներին ներկայացվող պահանջները

Եվրամիության իշխանությունները մտադիր են խստացնել համացանցի միջոցով շփման համար նախատեսված հավելվածների և ծրագրերի, ինչպիսիք են, օրինակ, Skype-ն ու WhatsApp-ը, օգտատերերի անձնական տվյալների անվտանգությանը ներկայացվող պահանջները:

Նախատեսվում է որոշ կանոններ, որոնք հիմա կիրառվում են կապի օպերատորների համար, տարածել համացանցի միջոցով կապի ծառայություններ տրամադրող ընկերությունների վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը Reuters-ի վրա հղումով: Ըստ Եվրահանձնաժողովի ներկայացուցչի, համապատասխան պահանջները կարտացոլվեն տվյալների պաշտպանության վերաբերյալ առանձին օրենքում: Ակնկալվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2018-ին:

Պաշտոնապես առաջարկները կներկայացվեն ԵՄ ղեկավար մարմինների քննարկմանը 2017-ի հունվարին: