Թրամփը հայտարարել է, թե ով է գլխավորելու ԱՄՆ Պետդեպը

Թրամփը հայտարարել է, թե ով է գլխավորելու ԱՄՆ Պետդեպը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որպես ԱՄՆ պետքարտուղար է ընտրել երկրի խոշորագույն նավթային ExxonMobil ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնին:

Սկզբից այդ մասին հայտնել են օտարերկրյա ԶԼՄ-ները, իսկ ավելի ուշ տեղեկությունը Twitter-ում հաստատել է ինքը Թրամփը` Թիլերսոնին անվանելով բիզնեսի համաշխարհային առաջնորդներից մեկը:

«Նրա տոկունությունը, հարուստ փորձն ու աշխարհաքաղաքականության խորը ընկալումը հուշում են, որ նա լավ թեկնածու է պետքարտուղարի պաշտոնի համար: Նա տարածաշրջանային կայունության կողմնակից է և կկենտրոնանա բացառապես ԱՄՆ համար առանցքային ազգային անվտանգության շահերի վրա»,-ասել է Թրամփը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ռեքս Թիլերսոնը 64 տարեկան է: Նա ավարտել է Տեխասի համալսարանը, մոտ 40 տարի աշխատել է ExxonMobil-ում, որտեղ սկսել է որպես հասարակ ինժեներ: Նա գլխավորում է ընկերությունը 2006-ից: 1990-ականներին նա ղեկավարել է ընկերության նախագծերը ՌԴ-ում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---