Ալիև. Բաքուն տարիների ընթացքում գրեթե $5 մլրդ սպառազինություն է գնել Իսրայելից

Ալիև. Բաքուն տարիների ընթացքում գրեթե $5 մլրդ սպառազինություն է գնել Իսրայելից

PanARMENIAN.Net - Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում տարիների համագործակցության ընթացքում գրեթե $5 մլրդ պայմանագրեր են կնքել, որոնց մեծ մասն արդեն կատարվել է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության վրա հղումով:

Դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահի հետ:

«Մենք ակտիվորեն քննարկել ենք գործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, այդ համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի: Մեկ թիվ կներկայացնեմ միայն. սպառազինության գնման վերաբերյալ պայմանագրերի ընդհանուր գումարը մոտենում է 5 միլիարդ դոլարի»,-ասել է Ալիևը, որի խոսքը մեջբերված է երկու ղեկավարների անգլալեզու սղագրության մեջ:

Նշված է պայմանագրերի հստակ գումարը` 4,850 մլրդ դոլար:

«Պայմանագրերի մեծ մասն արդեն կատարված է: Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ և շատ գոհ ենք»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանից հիմնականում նավթ է արտահանվում Իսրայել:

Ադրբեջանն Իսրայելի ռազմարդյունաբերության հիմնական գործընկերներից է: Ըստ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, Ադրբեջանի բանակը գնել է Իսրայելից անօդաչու թռչող սարքեր, հականավային հրթիռներ, զենիթահրթիռային համալիրներ, թիրախների վաղ հայտնաբերման ռադիոտեղորոշիչ կայաններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---