14 դեկտեմբերի 2016 - 13:58 AMT
ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը պայմանավորել են Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելու շուրջ

ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։

Այս մասին տեղեկությունը հրապարակված է ԵՄ խորհրդի նախագահող երկիր Սլովակիայի պաշտոնական թվիթերյան էջում՝ Gruziya Online-ին հղումով գրում է Artsakhpress.am-ը:

«Լավ նորություն Վրաստանի քաղաքացիների համար. քաղաքական պայմանավորվածություն ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև Վրաստանի համար վիզային ազատականացման մասին։ Հաջորդ քայլը ԵՄ խորհրդում կլինի շուտով»,-ասվում է հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 7-ին Եվրամիության անդամներն ու Եվրախորհրդարանը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ տրամադրելու վերաբերյալ:համաձայնությունը վերաբերում է մեխանիզմի պայմաններին, որով կարելի է արտակարգ դեպքերում կասեցնել առանց վիզաների ռեժիմը: