Վարչապետը հանդիպել է 10 խոշոր հարկատուներին. Քննարկվել են գերավճարների, մաքսազերծման, մրցակցության հարցեր14 դեկտեմբերի 2016 - 22:39 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Հայաստանի 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին՝ լսելու նրանց գործունեությանը խոչընդոտող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա զարգացման համար: Խոշոր հարկատուները, խոսելով իրենց հուզող խնդիրներից, բարձրաձայնել են հարկային գերավճարների մեծ չափերին, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, մաքսազերծման ժամկետների կրճատմանը, մրցակցային դաշտին վերաբերող և այլ հարցեր: Անդրադառնալով գերավճարների խնդրին՝ վարչապետը նշել է, որ հաջորդ տարի պետք է համատեղ աշխատել ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի հետ՝ կազմելով որոշակի ժամանակացույց: Ի պատասխան հարցի, թե դիզվառելիքի շուկայում մրցակցության աշխուժացման արդյունքում խոշորագույն ներկրող ընկերություններն աշխատում են զրոյական շահույթով՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ մրցակցային դաշտն ինքն իրեն կկարգավորի: Հանրային ծառայություններ մատուցող խոշոր կազմակերպություններն, իրենց հերթին, բարձրացրել են ենթակառուցվածքների բարելավման և նորմատիվային դաշտի հետ կապված խնդիրներ: Քննարկվել են նաև խոշոր հարկ վճարող ընկերությունների գործունեության ընդլայնմանը, արտադրական ծավալների ավելացմանը, տնտեսության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կառավարության ղեկավարն առաջարկել է շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ ձևավորել հարթակ՝ բարձրացված խնդիրներն ավելի մանրամասն քննարկելու, մշտական կապի մեջ լինելու և պետություն-մասնավոր հատված երկխոսությունը զարգացնելու համար: Դեկտեմբերի 8-ի կառավարության նիստին Կարեն Կարապետյանը հայտնել էր տասը խոշոր հարկ վճարողների, տասը խոշոր ներմուծողների, արտահանողների, խոշոր ներդրողների ու բանկերի հետ կայանալիք հանդիպումների ու տնտեսության աշխուժացման վերաբերյալ քննարկումների մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |