Google-ի և Twitter-ի աշխատակիցները հրաժարվել են օգնել Թրամփին` հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին15 դեկտեմբերի 2016 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան ՏՏ ընկերությունների ավելի քան 1200 աշխատակից, այդ թվում Google-ի և Twitter-ի, հրաժարվել են մասնակցել միգրանտների տվյալների բազայի ստեղծմանը, որի անհրաժեշտության մասին բազմիցս է խոսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Neveragain.tech պորտալում հրապարակված ուղերձում ԱՄՆ ՏՏ ոլորտի հսկաները հիշեցրել են Թրամփին Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության մասին` հայտարարելով, որ այդ իրադարձությունները «պատմության դասեր են», որոնք վկայում են այն մասին, որ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ազգային և կրոնական պատկանելության հատկանիշով հետապնդումների համար: «Մենք հրաժարվում ենք` զանգվածային բռնագաղթ թույլ չտալու համար: Այսօր մենք միասին ենք, ասելու համար` ոչ մեր աչքի առջև, այլևս երբեք»,-ասվում է ուղերձում: Ուղերձը հրապարակվել է ԱՄՆ ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ Դոնալդ Թրամփի հանդիպմանն ընդառաջ, որը նախատեսված էր դեկտեմբերի 14-ին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |