6 հուլիսի 2007 - 15:09 AMT
Հայաստանը պաշտոնական դիրքորոշում չունի անկախ Քրդստան ստեղծելու հարցով
Հայաստանը պաշտոնական դիրքորոշում չունի անկախ Քրդստան ստեղծելու հարցով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը Ռուս-Հայկական (Սլավոնական)համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ: Նրա խոսքերով, երկրները, որտեղ բնակվում են քրդերը, այսինքն` Սիրիան, Թուրիքան, Իրաքը դեմ են այդ գաղփարի իրագործմանը: «Սակայն յուրաքնչյուր ժողովուրդ իր նախնիների հայրենիքում անկախ եւ ազատ ապրելու եւ իր պետությունը ստեղծելու իրավունք ունի: Ճիշտ է, դա չպետք է ռազմական ճանապարհով արվի, այլ խաղաղ բանակցությունների օգնությամբ»,- ընդգծել է Կիրակոսյանը: