Նախարար. Լարսում հայկական մոտ 400 մեքենա է արգելափակված15 դեկտեմբերի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Լարսի անցակետը դեկտեմբերի 15-ին փակ է բոլոր տեսակի մեքենաների համար, Ռուսաստանի կողմից կուտակված են մոտ 700 մեքենա, մոտ 400-ը հայկական մեքենաներ են: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարը դեկտեմբերի 14-ին այցելել էր Լարս՝ իրավիճակին ծանոթանալու համար, իսկ դեկտեմբերի 15-ին կառավարության նիստին վարչապետը Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել այս խնդիրը: Մարտիրոսյանի խոսքով, Լարսում շատ առատ ձյուն է տեղացել, և վրացի գործընկերները բոլոր տեսակի տեխնիկական միջոցները ներդրել են, որպեսզի արագ լուծում տան այդ հարցին: Այլընտրանքային ճանապարհ ունենալու մասին լրագրողների դիտարկմանը, նախարարը վստահեցրել է, որ քննարկվում է նաև լաստանավ վարձելու միջոցով խնդրին լուծում տալու հարցը, գրում է Aravot.am-ը: «Արդյունքները կամ դրական, կամ բացասական կլինեն: Բեռնափոխադրողը հաշվում է՝ ինչ կարող է դա արժենալ, և եթե Լարսը բացվում է, ինքը գերադասում է Լարսով: Փորձում ենք մենք տարբեր ճանապարհներ գտնել: Հիմա քննարկում ենք ավիացիոն մեթոդով ավիափոխադրումներ կազմակերպելը: Գնացել եմ Վրաստան, քննարկումներ ունեցել ենք Վրաստանի վարչապետի և ճյուղային նախարարների հետ», - ասել է Մարտիրոսյանը: Նախարարը նաև ասել, որ թե՛ վրացական, և թե՛ ռուսական կողմերը շահագրգռված են ճանապարհի արագ բացման հարցում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |