Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե ԵՄ-ն պահանջի

PanARMENIAN.Net - Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե Եվրամիությունը պահանջի, սակայն ոչ շուտ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ: Նրա խոսքերով, թուրքական հասարակությունը պետք է այնպիսի մակարդակի հասնի, որ ինքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: «Մոտ ապագայում դա դժվար թե հնարավոր լինի: Հիմնական խոչընդոտներից մեկը Թուրքիայի ՔՕ-ում 301-րդ բանաձեւի գոյությունն է, ըստ որի Հայոց ցեղասպանության ճանաչումը որակավորվում է` որպես «անպատվություն թուրք ազգին»,- ընդգծել է Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---