«Գազպրոմն» ու Վրաստանը չեն պայմանավորվել դեպի ՀՀ գազի տարանցման հարցում15 դեկտեմբերի 2016 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Գազպրոմն» ու Վրաստանը դեռևս համաձայնության չեն հասել 2017թ. համար դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման գնի վերաբերյալ:Բանակցությունների առաջին փուլն անարդյունք է ավարտվել: Բանակցությունները պետք է վերսկսվեն, բայց ժամկետները դեռ որոշված չեն: Վիեննայում կայացած բանակցություններից հետո վերադարձած Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է ԶԼՄ-ներին, որ «Ռուսաստանը ցանկանում է տարանցման դիմաց գումարով վճարել, իսկ Վրաստանը ցանկանում է պահպանել նախկին ձևը` առաքվող գազի 10 տոկոսի տեսքով»: «Ռուսաստանը ցանկանում է գազի տարանցման համար ֆինանսական հատուցման մոդելին անցնել, իսկ մեզ համար դա անընդունելի է: Մենք կպաշտպանենք մեր դիրքորոշումը»,-ասել է Կալաձեն, հայտնում է Teknoblog.ru-ն: Վրաստանը տարեկան մոտ 2,5 մլրդ խմ գազ է սպառում: Հիմնական ծավալը ներմուծվում է Ադրբեջանից: Մեկ տարի առաջ, այս նույն ժամանակահատվածում կրկին տևական բանակցություններ էին ընթանում Վրաստանի և «Գազպրոմի» միջև, սակայն արդյունքում Թբիլիսին հասավ իր ուզածին և պահպանեց վճարման գործող կարգը` ստանալով ՀՀ առաքվող ռուսական գազի 10 տոկոսը: Վրաստանը «Շախդենիզ« հանքավայրից ստանում է տարեկան 750-800 մլն խմ գազ, 1,4 մլն խմ` SOCAR-ից և ևս 200 մլն խմ` Ռուսաստանից:Այդպիսով` Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից:Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |