ՎԶԵԲ-ն Ամերիաբանկին $10 մլն-ի վարկ է տրամադրում` կանանց ձեռներեցությունների ֆինանսավորման համար15 դեկտեմբերի 2016 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում կանանց ձեռներեցության աջակցության նպատակով Ամերիաբանկին տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկ՝ կանանց պատկանող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման համար: Վարկը տրամադրվում է ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում, որն այժմ ընդգրկում է Արևելյան գործընկերության անդամ երկրները: ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» ծրագիրը ստեղծվել է տնտեսության ոլորտում կնոջ դերն ամրապնդելու նպատակով և մինչ այսօր հաջողությամբ իրականացվել է ՎԶԵԲ-ից ֆինանսավորում ստացած 25 երկրում: Այն թույլ է տալիս տեղական բանկերին վարկավորելու միջոցով ֆինանսավորման հասանելիություն ապահովել, գործարար խորհրդատվություն տրամադրել, վերապատրաստել և աջակցել կին ձեռներեցներին ու ղեկավարներին: Ծրագրի բաղադրիչներն են ֆինանսավորումը, տեխնիկական աջակցությունը, ծրագրի իրականացման ընթացքում առաջին վնասի փոխհատուցման միջոցով տեղական ֆինանսական հաստատությունների համար ռիսկերի նվազեցումը և գործարար խորհրդատվական ծառայությունները, որոնք ուղղված են կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին աջակցելուն: Տեխնիկական աջակցության և խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի և Լյուքսեմբուրգի ու Շվեդիայի կառավարությունների կողմից: Ամերիաբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը և առաջինն է իր ակտիվներով, վարկային պորտֆելով, հաճախորդների հաշիվներով ու ներգրավված ավանդներով (համաձայն սեպտեմբերի 30-ի հրապարակային հաշվետվությունների): Տարեսկզբին ՎԶԵԲ-ը համալրեց Ամերիաբանկի բաժնետերերի կազմը՝ ձեռք բերելով բանկի բաժնետոմսերի 20%-ը: Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագրին անդամակցող առաջին հայկական ֆինանսական հաստատությունն է: «Կանայք հզոր տնտեսական ներուժ են Հայաստանի տնտեսության համար: Այս առումով խիստ անհրաժեշտ է նրանց համար հաջողության հասնելու նախապայմաններ ստեղծել: Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք Հայաստանում իրականացնել այս շատ կարևոր նախաձեռնությունը: Կանանց ձեռներեցությունը կարող է երկրի տնտեսության զարգացման հզոր խթան հանդիսանալ: Վստահ եմ, որ տրամադրվող վարկային գիծը, խորհրդատվությունը, մասնագիտական գիտելիքներն ու մեթոդները և «Կանայք բիզնեսում» թիմի կողմից մատուցվող ոչ ֆինանսական աջակցության ծառայությունները կին ձեռներեցներին թույլ կտան զարգացնել իրենց բիզնեսը և բարգավաճել», - նշել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դևիսը: «Ես ողջունում եմ Հայաստանի տնտեսության մեջ կնոջ դերը բարձրացնելու՝ ՎԶԵԲ-ի նախաձեռնությունը: Կին ձեռներեցները հաջողությամբ մուտք են գործել և գերակայող դիրք են գրավել Հայաստանի ՓՄՁ-ների հատվածի որոշակի ոլորտներում: Հույս ունեմ, որ նպատակաուղղված ֆինանսական աջակցության շնորհիվ կին ձեռներեցները կկարողանան զարգացնել իրենց գործունեությունը և մուտք գործել Հայաստանի տնտեսության այնպիսի ոլորտներ, որտեղ առկա է բացահայտ սեռային անհավասարակշռություն: Այս ծրագիրը թույլ կտա արդյունավետ կերպով զարգացնել ՓՄՁ-ները շնորհիվ տրամադրվող ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության գործիքների, որոնք հսկայական ներուժ կհանդիսանան այս ծրագրի թիրախ հանդիսացող նեղ լսարանի համար», - նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: 1992 թ. Հայաստանում գործունեություն սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ն ավելի քան 1.11 մլրդ եվրո է ներդրել և երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների ձևավորման և էներգետիկայի հատվածներում իրականացրել է 153 նախագիծ: Ներդրումների 88%-ն ուղղվել է մասնավոր հատվածի ֆինանսավորմանը: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |