A320 EgyptAir-ի վթարի զոհերի մարմիններին պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել

A320 EgyptAir-ի վթարի զոհերի մարմիններին պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Եգիպտական ավիացիոն քննչական կոմիտեն պայթուցիկի հետքեր է հայտնաբերել 2016-ի մայիսին կործանված MS804 չվերթի ուղևորների մարմիններին: Կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունները քրեական հետաքննություն կսկսեն, հայտնում է BBC-ին:

EgyptAir ավիաընկերության Փարիզից Կահիրե թռչող Airbus A320-ը 2016-ի մայիսի լույս 19-ի գիշերը ընկել է Միջերկրական ծովը: Կործանման արդյունքում զոհվել է 56 ուղևոր և ավիաընկերության 10 աշխատակից: Աղետի ազդանշաններ ինքնաթիռից չեն ստացվել: «Սև արկղերը» հայտնաբերվել են վթարից մեկ ամիս անց:

2016-ի հուլիսին Եգիպտոսի իշխանությունները հայտնեցին, որ օդաչուների խցիկի ինքնագրիչը վերականգնվել է: Առաջին «սև արկղի» տվյալները ցույց են տվել, որ ինքնաթիռում ծուխ է առաջացել և ջերմաստիճանի կտրուկ աճ: Դրանից քիչ անց ինքնաթիռն անհետացել է ռադարներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---