Մատա. Մխիթարյանը գերազանց տղա է և վաստակել է իր տեղը խաղադաշտում

Մատա. Մխիթարյանը գերազանց տղա է և վաստակել է իր տեղը խաղադաշտում

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խուան Մատան կարծում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիովին վաստակել է իր տեղը մեկնարկային կազմում: Այդ մասին Մատան հայտարարել է IB Times-ին տված հարցազրույցում:

Ինչպես նշել է Մատան, նա չի կարծում, թե Մխիթարյանն իր մրցակիցն է մեկնարկային կազմում իր տեղի համար պայքարում և հուսով է, որ Ժոզե Մոուրինյոն երկուսին էլ կներառի: «Ես շատ եմ խաղում և մի քանի գոլի հեղինակ եմ դարձել, այնպես որ երջանիկ եմ: Դա ճիշտ է, որ մեր թիմում բարձր է մրցակցությունը, սակայն, ես բախվել եմ դրա հետ իմ կարիերայում և այժմ պայքարում եմ իմ տեղի համար «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում»,-ասել է թիմի կիսապաշտպանը:

«Չեմ կարծում, որ Մխիթարյանն իմ անմիջական մրցակիցն է: Մենք տարբեր խաղացողներ ենք և կարող ենք միաժամանակ դուրս գալ դաշտ: Իսկ հետո արդեն մարզիչն է որոշում ամեն խաղից առաջ, թե ով ավելի լավ կդրսևորի իրեն թիմում: Ես շատ ուրախ եմ, որ վերջին շրջանում Հենրիխը գերազանց խաղ է ցուցադրում: Նա գերազանց տղա է և լիովին վաստակել է իր տեղը խաղադաշտում»,-ասել է Մատան:

Մխիթարյանը 7 խաղի է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Վերջին 4 հանդիպման ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի հեղինակ և 2 արդյունավետ փոխանցում է կատարել:

«Տոտենհեմի» դեմ խաղում (1:0) Մխիթարյանը դուրս է եկել դաշտ մեկնարկային կազմում` իր առաջին գնդակն իրացնելով «Օլդ Տրաֆորդում» և Պրեմիեր լիգայում: Նա փոխարինվել է 85-րդ րոպեին վնասվածքի պատճառով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---