Ռուսական «Դրախտը»՝ «Օսկարի» շորթ-լիստում

Ռուսական «Դրախտը»՝ «Օսկարի» շորթ-լիստում

PanARMENIAN.Net - Ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտը» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների կարճ ցուցակում «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, գրում է Lenta.ru-ն` The Hollywood Reporter-ի վրա հղումով: Ռուս ռեժիսորի ֆիլմը մրցելու է Ավստրալիայի, Գերմանիայի, Դանիայի, Իրանի, Կանադայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի ներկայացրած ֆիլմերի հետ: Ի սկզբանե «Օսկարին» հավակնում էր 85 կինոֆիլմ:

Ավելի վաղ, Կոնչալովսկին հայտարարել էր, որ չի մտածում «Օսկարի» մասին` նշելով, որ «ծիծաղելի է» պայքարել ամերիկյան կինոակադեմիայի արձանիկի համար:

«Դրախտը» ֆիլմի գործողությունը ծավալվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Սյուժեի կենտրոնում 3 հերոս կա. ռուս էմիգրանտ և ֆրանսիական Դիմադրության մասնակից Օլգան, ֆրանսիացի կոլաբորացիոնիստ Ժյուլն ու բարձրաստիճան գերմանացի սպա Հելմուտը: Այս ֆիլմի համար Կոնչալովսկին արժանացել է Վենետիկի 73-րդ կինոփառատոնի «Արծաթե առյուծին»: «Դրախտը» ՌԴ-ում էկրաններ կբարձրանա 2017-ի հունվարի 19-ին:

Անվանակարգում ընդգրկվածները կհայտարարվեն 2017-ի հունվարի 24-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 26-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---