Հայկական համաշխարհային կոնգրեսը կշարունակի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքը

PanARMENIAN.Net - Հայկական համաշխարհային կոնգրեսը` ՀՀԿ-ն կշարունակի Հայոց ցեղասպանության հետ կապված իրադարձությունների իրավական եւ պատմական ընկալման ու գնհատմանն ուղղված աշխատանքը: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, ՀՀԿ-ի փորձագետների հանձնաժողովը կշարունակի իր աշխատանքը: ՀՀԿ-ին կից Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության ինստիտուտն արդեն պատրաստել է հանձնարարականները Հայոց ցեղասպանության խնդիրը Միջազգային դատարանին հանձնելու հնարավորության վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը: Իսկ մենք մեր կողմից հայկական իշխանություններին ենք ներկայացրել գործողությունների հնարավոր տարբերակները»,-ասել է Աբրահամյանը, հաղորդում է «Ազգ» թերթը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---