ՀՀ-ն $55 մլն կստանա մարզերում զբոսաշրջության զարգացման համար16 դեկտեմբերի 2016 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ 2016 թվականի փետրվարի 23-ին ստորագրած 55 մլն դոլարի վարկային համաձայնագիրը` Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացման նպատակով, հայտնում է ԱՌԿԱ-ն։ Համաձայնագիրը ներկայացնելիս տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի` 14.5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով։ «Տեղական տնտեսությունը և ենթակառուցվածքի զարգացման ծրագիրը» վարկային համաձայնագրի շրջանակում հինգ տարվա ընթացքում տրամադրվելիք միջոցները կուղղվեն Հայաստանի ենթակառուցվածքային ծառայությունների և ինստիտուցիոնալ հնարավորությունների բարելավմանը»,– նշել է Խաչատրյանը։ Ըստ նրա, դրանով իսկ օժանդակություն կցուցաբերվի զբոսաշրջության զարգացմանն Արարատի, Վայոց Ձորի, Լոռու և Կոտայքի մարզերում։ Ծրագիրն ուղղված է զբոսաշրջիկների թվի աճին, ինչը կկատարվի ենթակառուցվածքային ներդրումների, քաղաքների և մշակութային ժառանգության վերածնման, ինչպես նաև մասնավոր հատվածի ներդրումների խթանման հաշվին։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |