«Գրանդ Տոբակոն» 2016-ին վճարված հարկերի ծավալով առաջ է անցել Որոտանի ՀԷԿ-ից

«Գրանդ Տոբակոն» 2016-ին վճարված հարկերի ծավալով առաջ է անցել Որոտանի ՀԷԿ-ից

PanARMENIAN.Net - Խոշոր հարկ վճարողների առաջին հնգյակը 2016-ին, ինչպես 2015-ին, գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Այս տարի առաջատարների շարքում է հայտնվել «Գրանդ Տոբակոն»: Խոշոր հարկ վճարողների ՀՏ-ը 2016թ.-ն ամփոփում է նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների 5.2% աճով, տեղեկացնում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016-ի 9 ամսում վճարել է 29 մլրդ 830.848.000 դրամ: «Գրանդ Տոբակոն» 9 ամսում վճարել է 16 մլրդ 545.034.900 դրամ: Երրորդ տեղում է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը՝ 15 մլրդ 526.299.300 դրամ: Չորրորդ ամենախոշոր հարկատուն է ՀԵՑ-ը՝ 14 մլրդ 50. 835.100 դրամ, հինգերորդը՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն՝ 11 մլրդ 103.233.200 դրամ:

«Ինտերնեյշնլ Մասիս տաբակոն»-ն հունվար-սեպտեմբերին վճարել է 7 մլրդ 217.661.000 դրամ՝ հայտնվելով հարկատուների ցանկի 14-րդ տեղում:

Տեսչությունում հաշվառված կազմակերպությունների հարկային եկամուտները 2016թ.-ին կկազմեն մոտ 436.5 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը մոտ 22 մլրդ դրամով:

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գրանցված 521 հարկ վճարողներից 296-ը դեկտեմբերի 1-ի դրությամբ ռիսկային ցանկում են: Ռիսկերը 3 հիմնական ուղղություններով են՝ թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրումների և ծախսերի ուռճացման հետևանքով հարկվող օբյեկտների նվազեցում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ այնուամենայնիվ, 296 ռիսկային կազմակերպություն 2016թ. 11 ամսում բյուջե է վճարել 12.6%-ով ավելի հարկային եկամուտ 2015թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---