Բրիտանացիներն այսուհետ կարող են երեխա ունենալ` 3-րդ մարդու գենի օգտագործմամբ16 դեկտեմբերի 2016 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Անկախ բրիտանական կոմիտեն, որը զբաղվում է ծնելիության և սաղմնավորման հարցերով` Human Fertilisation and Embryology Authority-ն, հավանություն է տվել 2 կնոջից և 1 տղամարդուց բեղմնավորման հնարավորությանը: Այդ մասին ասվում է հաստատության կայքում: Մեծ Բրիտանիայի կլինիկաները կկարողանան անցկացնել այդ միջամտությունը կոմիտեից արտոնագիր ստանալուց հետո: Նշվում է, որ բժիշկների խումբը Նյուքասլից բեղմնավորման ալգորիթմ է մշակել: «Դա պատմական կարևորության որոշում է: Վստահ եմ, որ պացիենտները երջանիկ կլինեն` իմանալով այդպիսի հնարավորության մասին»,-ասել է HFEA նախագահ Սալլի Չեշիրը, հայտնում է newscdn-ը: 2015-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Բրիտանիայի խորհրդարանը թույլատրել է օգտագործել 3 մարդու ԴՆԹ արհեստական բեղմնավորման դեպքում: Սակայն այդպիսի գենետիկական միջամտության կարգն ու արտոնագրման պահանջները հայտնի են դարձել միայն այժմ: Մեծ Բրիտանիան առաջին և միակ երկիրն է, որն արտոնել է վերարտադրողական այս օժանդակ տեխնոլոգիան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |