Իրավիճակն առաջնագծում. Հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 30 անգամ

Իրավիճակն առաջնագծում. Հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 30 անգամ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ՝ հիմնականում կիրառելով ինքնաձիգեր և գնդացիրներ, արձակելով մոտ 350 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հաղորդում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 450 կրակոց: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) պաշտպանական հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---