«Թըրքիշ դեյլի նյուսը» Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի մասին. Թուրքիային անախորժություններ են սպասում

PanARMENIAN.Net - Ջունեդ Զափսուն, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խորհրդականը, հայտարարել է, որ փետրվարին գաղտնի բանակցություններ են ընթացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի շուրջ: Ինչպես գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը», հանդիպումը կազմակերպել էր պաշտոնաթող դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքը, որը հայտնի է նրանով, որ եղել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական եւ դադարեցրել է պատերազմը Բոսնիայում Բիլլ Քլինթոնի նախագահության ժամանակ: Զափսուի խոսքերով, թուրքական կառավարությունը որոշակի մտահոգություններ ունի այդ հարցի վերաբերյալ, որը կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Նա նաեւ ընդգծել է, որ ոչ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, ոչ Վաշինգտոն այցելած երեք խորհրդարանական պատվիրակությունները հաջողության չեն հասել բանաձեւի դեմ «պայքարում» եւ չեն հանդիպել Նենսի Փելոսիի հետ: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը մայիսին Վաշինգտոնում հանդիպել էր խոսնակի հետ եւ, նրա խոսքերով, Փելոսին հայտարարել էր թե չի հետեւում «հայկական ժամանակացույցին բանաձեւի վերաբերյալ որոշման հարցում»:



Միեւնույն ժամանակ թերթը գրում է, որ Թուրքիային մեծ անախորժություններ են սպասում եւ հիշեցնում է, որ 106-րդ բանաձեին 435 կոնգրեսականներից սատարում են 218-ը: 218 օրենսդիրների աջակցությունը բանաձեւին թույլ չի տալիս մեխանիկորեն քվեարկության դնել բանաձեւը, սակայն նշանակում է, որ հոգեբանական արգելքը հաղթահարված է: Հավանաբար, քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի օրակարգում կհայտնվի սեպտեմբերի սկզբին, հուլիսի 22-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո»,-նշվում է թերում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---