9 հուլիսի 2007 - 15:46 AMT
ԱՄՆ-ն, որպես Հայաստանի եւ Թուրքիայի գործընկեր, կոչ է անում կողմերին նորմալացնել հարաբերությունները
«Հայաստանն ու Թուրքիան երկար եւ հարուստ պատմություն ունեն: Երկու երկրների միջեւ հարաբերությունների ապագան պետք է որոշվի Երեւանում եւ Անկարայում»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան: Սակայն, նրա խոսքերով, ԱՄՆ-ն, որպես երկու երկրների գործընկեր, կոչ է անում կողմերին հաղթահարել տարաձայնությունները եւ նորմալացնել հարաբերությունները:

Միեւնույն ժամանակ ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ մասնակցել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցմանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ