Բելգիայում 10 դեռահաս է ձերբակալվել, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում Սբ Ծննդյան տոնավաճառներոմ

Բելգիայում 10 դեռահաս է ձերբակալվել, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում Սբ Ծննդյան տոնավաճառներոմ

PanARMENIAN.Net - Բելգիայում 10 դեռահաս է ձերբակալվել, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում Սբ Ծննդյան տոնավաճառներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Laatste Nieuws-ի վրա հղումով:

Տեղեկությունը հաստատել է դաշնային դատախազության ներկայացուցիչ Վան Դեր Սիփթը: Ըստ նրա, ձերբակալված դեռահասներն «անդամագրվել են ահաբեկչական կազմակերպությունների կողմից ահաբեկչություններ նախապատրաստելու կամ իրականացնելու համար»:

Տղաները համացանցի միջոցով հրահանգներ են ստացել` ինչպես մարդ սպանել, ինչպես ռումբ պատրաստել: Ըստ տեղեկությունների «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը դեռահասների է անդամագրում Եվրոպայի երկրներում, մասնավորապես մահմեդականների շրջանում, նրանց ձեռքով ահաբեկչություններ իրականացնելու համար:

Դեկտեմբերի 16-ին 12-ամյա տղան փորձել է ահաբեկչություն գործել գերմանական Լյուդվիգսհաֆեն քաղաքի Սբ Ծննդյան տոնավաճառում, հայտնում է Meduza-ն Der Spiegel-ի վրա հղումով: Նա երկու անգամ փորձել է գործի դնել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը լցոնված էր մետաղյա մասերով, սակայն դետոնատորը չի գործել:

2016-ի ամռանը նա փորձել է փախչել Սիրիա` ԻՊ-ին միանալու նպատակով: Դատախազության պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են տոնավաճառում ահաբեկչության փորձի հետաքննության փաստը, սակայն մանրամասներ չեն հրապարակել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---