Թուրքիայում պայթյունի հետևանքով 13 զոհ կա. Էրդողանը մեղադրում է քրդերին17 դեկտեմբերի 2016 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) պատասխանատվություն է կրում Կայսերի քաղաքում տեղի ունեցած պայթյունի համար: Այդ մասին ասվում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրավոր հայտարարության մեջ: Վերջին տվյալների համաձայն, պայթյունի հետևանքով 13 զինվորական է զոհվել, 55-ը վիրավորվել: Դեկտեմբերի 17-ին պայթյուն է որոտացել Թուրքիայի Կայսերի քաղաքի համալսարանի տարածքում: Պայթեցվել է զինվորականներին տեղափոխող ավտոբուսը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ահաբեկչությունը կատարել է մահապարտ ահաբեկիչը: «Պայթյունի համար պատասխանատու է անջատողական ահաբեկչական կազմակերպություն` Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որն օգտագործում է բոլոր հնարավորությունները: Այս ահաբեկչությունը կապված է Սիրիայի և Իրաքի իրադարձությունների հետ: Թուրքիան մի քանի ահաբեկչական խմբավորումների հարվածի տակ է»,-ասվում է Էրդողանի հայտարարության մեջ: Նա հավելել է, որ Թուրքիան «կշարունակի վճռական պայքարն ահաբեկչության դեմ»: Վերջին շրջանում ահաբեկչական գործողությունները Թուրքիայում շատ հաճախակի են դարձել: Վերջինը տեղի է ունեցել Ստամբուլում` դեկտեմբերի 10-ին 2 պայթյուն է որոտացել, զոհվել է 44 մարդ, վիրավորվել` 155-ը: Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arena մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |