Շփման գծում հրադադարը խախտվել է մոտ 35 անգամ

Շփման գծում հրադադարը խախտվել է մոտ 35 անգամ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի ավտոմատ զինատեսակներից (մոտ 500 կրակոց) և դիպուկահար հրացաններից (34 կրակոց) խախտել հրադադարի պահպանման ռեժիմը (մոտ 35 անգամ):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից գրեթե պատասխան գործողություններ չեն ձեռնարկվել: Առաջնագծի ամբողջ երկայնքով տիրող իրավիճակը գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ՝ հիմնականում կիրառելով ինքնաձիգեր և գնդացիրներ, արձակելով մոտ 350 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---