ՀՀ տարածքում դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է

ՀՀ տարածքում դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Աշտարակ-Ապարան-Արագած, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Թալին-Մաստարա, Արտենի-Թլիկ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Մարալիկ-Լանջիկ, Մարալիկ-Արթիկ, Վարդաղբյուր-Աշոցք, Ծովամարգ-Ամասիա ավտոճանապարհները:

Աշտարակ-Ապարան-Արագած, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Թալին-Մաստարա, Արտենի-Թլիկ, Սիսիան-Կապան և Տավուշի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը խիստ ցածր ջերմային ֆոն էր, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է այս օրերին երբևիցե գրանցված բացարձակ նվազագույն արժեքները, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Այսպես, Աշոցք -33, Գյումրի, Ծաղկահովիտ -30, Հրազդան, Ապարան -28, Տաշիր, Գավառ, Ստեփանավան -25...-26, Արարատյան դաշտ -19....-22, Երևանի ցածրադիր գոտում -20...-21, բարձրադիր գոտում -16...-18 աստիճան ցուրտ: Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---