London Chess Classic. Հաղթողը Ուեսլի Սոն է, Արոնյանը կիսել է 7-9-րդ տեղերը

London Chess Classic. Հաղթողը Ուեսլի Սոն է, Արոնյանը կիսել է 7-9-րդ տեղերը

PanARMENIAN.Net - Ավարտվել է London Chess Classic մրցաշարը: Մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն վերջին տուրում ոչ ոքի է խաղացել Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ և միանձնյա գրավել առաջին հորիզոնականը:

Ֆաբիանո Կարուանան նույնպես իր պարտիան ավարտել է հաշտությամբ և գրավել երկրորդ հորիզոնականը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան վաստակել են 5-ական միավոր և կիսել 3-5-րդ հորիզոնականները: Մրցաշարում իր բոլոր 9 պարտիան ոչ ոքի արդյունքով ավարտած Անիշ Գիրին գրավել է 6-րդ հորիզոնականը:

Լևոն Արոնյանը մրցաշարի վերջին տուրում պարտություն է կրել Վեսելին Թոփալովից և Մաքսիմ Վաշիե-Լագրավի ու Մայքլ Ադամսի հետ կիսել է 7-9-րդ հորիզոնականները, իսկ Թոփալովը գրավել է 10-րդ տեղը:

Արոնյանը մրցաշարի ընթացքում 6 ոչ ոքի է խաղացել, կրել է 2 պարտություն և մեկ հաղթանակ տոնել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---