Սիրիական Իդլիբում գրոհայինները տարհանող 6 ավտոբուս են հրկիզել

Սիրիական Իդլիբում գրոհայինները տարհանող 6 ավտոբուս են հրկիզել

PanARMENIAN.Net - Սիրիական Իդլիբում գրոհայիններն, ըստ իրավապաշտպանների տվյալների, 6 ավտոբուս են հրկիզել, որոնք պետք է մարդկանց տարհանեին պաշարված գյուղերից: Ինչպես հայտնել են Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խորհրդում, հավանաբար, հարձակումը գործել են ջիհադական «Ջեբհաթ աշ Շամի» կողմնակիցները, որը համարվում է «Ալ Քայիդայի» բաժանմունքը:

Ավտոբուսների հրկիզման փաստը հաստատել է նաև Սիրիայի կառավարական հեռուստատեսությունը` մեղադրելով դրանում «զինված ահաբեկիչներին», գրում է Deutsche Welle-ն:

Ըստ SOHR ղեկավար Ռամի Աբդել Ռահմանի, միջադեպը տեղի է ունեցել շիաների Ալ Ֆուա գյուղից ոչ հեռու, որը պաշարված է ապստամբների կողմից: Մարդկանց տարհանումն այնտեղից, ինչպես նաև Քեֆրայա գյուղից, Սիրիայի իշխանությունների պայմանն է արևելյան Հալեպից պաշարվածներին տարհանելու դիմաց:

Ապստամբների ներկայացուցիչը հայտնել է, որ ըստ նոր պայմանավորվածության, առաջին փուլում Ալ Ֆուայից կտարհանվի 1250 մարդ և Հալեպից հեռանալ ցանկացողների կեսը: Հետո Քեֆրայայից կտարհանվի 1250 մարդ և արևելյան Հալեպում մնացածները:

Դեկտեմբերի 19-ին գրոհայիններն ու նրանց ընտանիքների անդամները շարունակել են լքել Հալեպի արևելյան շրջանները: Զենքը վայր դրած ծայրահեղականները մեկնում են հարավարևմտյան գավառներ: «Արևելյան Հալեիպց 382 մարդ է հեռացել` գրոհայիններն ու նրանց ընտանիքների անդամները: Տարհանվածներից 2-ը վիրավոր է, 3-ը ցանկություն է հայտնել մնալ Հալեպում և իջել է ավտոբուսից»,-ասել է գործակալության զրուցակիցը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---