ՀԱՊԿ երկրների նախագահները Պետերբուրգում կքննարկեն հակազդեցությունն ահաբեկչությանը և ծայրահեղականությանը

ՀԱՊԿ երկրների նախագահները Պետերբուրգում կքննարկեն հակազդեցությունն ահաբեկչությանը և ծայրահեղականությանը

PanARMENIAN.Net - ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովներին:

ՀԱՊԿ երկրների նախագահները դեկտեմբերի 26-ին Պետերբուրգում կքննարկեն հակազդեցությունն ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:

«ԵՏՄ գագաթնաժողովում ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և ՌԴ նախագահները կամփոփեն Միության առաջին 2 տարվա աշխատանքները և կնախանշեն հետագա զարգացման հեռանկարները: Գագաթնաժողովի հիմնական իրադարձությունը կլինի ԵվրԱզԷՍ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ակնկալվում է նաև մի շարք այլ կարևոր փաստաթղթերի ստորագրում:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն կազմակերպության սահմաններին ՆԱՏՕ-ի աճող ակտիվությանը հակազդելու միջոցները: Ըստ Բորդյուժայի, առաջիկա հանդիպմանը ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները կքննարկեն միջազգային օրակարգի խնդիրներ, այդ թվում եվրասիական ինտեգրման հարցերը: Գագաթնաժողովի օրակարգում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման ընթացակարգի հարցը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---