Հարցում. Կո՞ղմ եք, թե՝ դեմ տարածքային զիջումներին ղարաբաղյան կարգավորման ընթացքում

Հարցում. Կո՞ղմ եք, թե՝ դեմ տարածքային զիջումներին ղարաբաղյան կարգավորման ընթացքում

PanARMENIAN.Net - ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Հայ Ազգային կոնգրես կուսակցության 2-րդ (20-րդ) համագումարում հայտարարել է , որ Հայաստանի խնդիրը մեկն է՝ ԼՂ հիմնահարց, իսկ լուծման միակ տարբերակը փոխզիջումն է:

«Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման, փոխզիջումների նույն առաջարկը, ինչ 1997-ին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ: Սա է, ուրիշ բան չկա: Ոչ մի հեքիաթի չհավատաք», -ասել է Տեր-Պետրոսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո կրկին ակտիվացել են քննարկումները՝ Հայաստանի հետ ցամաքային միջանցքի բացառությամբ տարածքներ հանձնելու նպատակահարմարության ու ԼՂՀ միջանկյալ կարգավիճակին համաձայնվել-չհամաձայնվելու շուրջ (երկու կետերն էլ ներառված են բանակցությունների առարկա Մադրիդյան սկզբունքներում):

PanARMENIAN.Net ին հետաքրքիր է Ձեր կարծիքը հարցի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---