Թուրքիայում ավելի քան 900 մարդ է ձերբակալվել PKK-ի հետ կապ ունենալու կասկածանքով

Թուրքիայում ավելի քան 900 մարդ է ձերբակալվել PKK-ի հետ կապ ունենալու կասկածանքով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Թուրքիայում ոստիկանության կողմից սկսված գործողությունների ընթացքում «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ առնչության կասկածանքով ձերբակալվել է 924 մարդ:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Վերջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 213 գործողություն: Սպանվել է 7 ահաբեկիչ: PKK-ի դեմ երկրի 45 նահանգում իրականացված գործողությունների ընթացքում PKK-ին աջակցելու հիմքով ձերբակալվել է 924 մարդ: Սոցմեդիայում ահաբեկչությունն արդարացնող գրառումներ կատարած մարդկանց ինքնությունը պարզելուց հետո նրանք ևս ձերբակալվել են», մեջբերում է Ermenihaber.am-ը:

44 մարդու (36-ը` ոստիկան) մահվան և 155 մարդու վիրավորվելու պատճառ դարձած Բեշիքթաշի պայթյունների պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Քրդստանի ազատության բազեներ» (TAK-ՔԱԲ) ծայրահեղական կազմակերպությունը: Թուրքական իշխանությունները պնդում են, որ TAK-ը կապված է PKK-ի հետև կարարում է նրա ցուցումները, սակայն այս 2 կազմակերպությունները հերքում են միմյանց հետ կապ ունենալու հանգամանքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---