Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն. «Նեզավիսիմայա գազետա»-ի տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում

PanARMENIAN.Net - «Նեզավիսիմայա գազետա»-ում լույս տեսած տեղեկատվությունը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Թոմաս Միդնախտը: «Էնթոնի Գոդֆրին դիվանագիտական առաքելությամբ ուղարկվել է Երեւան երեք տարի ժամկետով եւ 2007 թվականի հուլիսին այդ ժամկետը լրացել է: Նա ավարտել է իր առաքելությունը, եւ մեկնում է: Դա ընդունված դիվանագիտական պրակտիկա է ողջ աշխարհում»,- ընդգծել է Միդնախտը:



Նշենք, որ «Նեզավիսիմայա գազետա»-ում 2007 թվականի հուլիսի 9-ի «Անշրջելի հասունացում» հոդվածում ասվում է. «Շաբաթվա սկզբում Վաշինգթոնը Երեւանի համար սպասելի տեղեկատվություն է տարածել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարամատար Էնթոնի Գոդֆրիին հետ կանչելու մասին: Նա հանդիսանում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի զոհը: Բավական էր դիվանագետը հասարակայնորեն կասկած հայտներ 1915 թվականի իրադարձությունների հայկական մեկնաբանության հարցով, եւ նրա կարիերան այլ ընթացք ստացավ. հայկական լոբբիի ճնշմամբ դեսպանի պաշտոնում Գոդֆրիին նշանակելու հարցը ձգվեց մեկ տարով, եւ արդյունքում նրան ետ կանչեցին»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---