Ռոբերտ Քոչարյանն այսօր եռօրյա այցով կմեկնի Ֆրանսիա

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք: Ելիսեյան պալատում տեղի կունենա Հայաստանի նախագահի հանդիպումը Ֆրանսիայի նորընտիր նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա նաեւ Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ: Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակում տեր եւ տիկին Քոչարյանները կայցելեն Փարիզի «Փոքր Պալատ» թանգարանում բացված «Հայկական գեղանկարչությունը 1830-1930թթ» ցուցահանդես, ինչպես նաեւ Լյուքսեմբուրգյան պալատում բացված ժամանակակից հայ գեղանկարչության ցուցահանդես:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---