Փարիզում Վարդան Օսկանյանը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Քոչարյան-Ալիեւ վերջին հանդիպման արդյունքները

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն ու ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակից Էլիզաբեթ Ռուդը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը գնահատական տրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով հունիսի 9-ին Ս. Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին: Քննարկվեցին հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումների մերձեցման հնարավորություններն ու բանակցային գործընթացի շրջանակում հետագա անելիքները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---