Մերկելն ահաբեկչություն է անվանել Բեռլինի պատահարը

Մերկելն ահաբեկչություն է անվանել Բեռլինի պատահարը

PanARMENIAN.Net - Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած բեռնատարի վրաերթը, որի հետևանքով 12 մարդ զոհվեց, հավանաբար, ահաբեկչություն էր: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ըստ այս պահի տեղեկությունների, մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ դա ահաբեկչություն էր»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բեռլինի ահաբեկչությունը, հավանաբար, կատարել է 23-ամյա պակիստանցի Նավեդ Բ-ն:

Ըստ վերջին տվայլների, պատահարի արդյունքում 12 մարդ զոհվել է, 48-ը` հոսպիտալացվել: Ոմանց վիճակը ծանր է գնահատվում:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Աֆղանստանի կամ Պակիստանի քաղաքացի է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---