Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանդես են գալիս 150 բրիտանացի խորհրդարանականներ

PanARMENIAN.Net - Գլենդա Ջեքսոնը դարձավ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 150-րդ անդամը, որն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, խորհրդարանական Բոբ Սփինկի ներկայացրած փաստաթուղթն այդ խնդիրը մղում է այն միջազգային հարցերի առաջին շարքերը, որոնք հետաքրքրում են բրիտանացի խորհրդարանականներին: Հաշվի առնելով այն խորհրդարանականներին, որոնք նմանատիպ փաստաթղթեր են ստորագրել նախորդ տարիներին, սակայն չեն կարողացել դա անել այս տարի տեխնիկական պատճառներով, Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանդես եկող օրենսդիրների ընդհանուր թիվը կազմում է 200 հոգի: Փաստաթուղթը ստորագրելու իրավունք ունեցող խորհրդարանականների մեծամասնությունը, որոնք հակազդեցության չեն հանդիպում իրենց կուսակցությունների շարքերում, արդեն արտահայտվել են բանաձեւի օգտին: 460 բրիատանացի խորհրդարանականներից 180-ը Պահպանողական կուսակցության անդամներ են, որն արդեն գիտի այն հարցի պատասխանը, թե ինչու են իրենք սատարում այդ փաստաթղթին: Սակայն պահպանողականներից ոմանք որոշել են դեմ գնալ կուսակցության առաջնորդների որոշմանը: Լեյբորիստական, Ազատական-դեմոկրատական, Շոտլանդական ազգային եւ Ուելսի կուսակցությունների 280 անդամներից 143-ը, ինչպես նաեւ այլ փոքրաթիվ կուսակցությունների անդամներ արդեն ստորագրել են փաստաթուղթը:



Շարունակելով Հայոց ցեղասպանության հարցի լոբբինգը Հայ-բրիտանական խորհրդարանական խումբը, «Նոր սերունդ» կազմակերպությունն ու Armenian Genocide Trust-ը խորհրդարանականների շրջանում կտարածեն Համայնքների պալատում կայացած Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովի նյութերի պատճենները: Ակնկալվում է, որ այդ նյութերը կբարձրացնեն խորհրդարանականների իրազեկության մակարդակը Ցեղասպանության հարցում, ինչը կհանգեցնի բանաձեւին սատարողների քանակի ավելացմանը:



Քվեարկությունը, հավանաբար, կկայանա ձմռանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---