Բելգիայի ոստիկանությունը զինված իսլամիստի է ձերբակալել

Բելգիայի ոստիկանությունը զինված իսլամիստի է ձերբակալել

PanARMENIAN.Net - Բելգիայի ոստիկանությունը զինված իսլամիստի է ձերբակալել Բրյուսելում: Այդ մասին հայտնել է դատախազությունը:

«Բելգիայի 1982թ. քաղաքացու ձերբակալությունը Սքարաբեկ կոմունայում անցել է առանց միջադեպերի: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենք և ծայրահեղական բովանդակության տեղեկատվական նյութեր»,-հայտնել է գերատեսչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ակնկալվում է, որ ձերբակալվածին ապօրինի զենք պահելու և ահաբեկչական գործողությունների կոչերի համար մեղադրանք կառաջադրվի: Դատախազությունը նշել է, որ ձերբակալվածի տանը պայթուցիկ չի հայտնաբերվել:

Բրյուսելի Սքարաբեկ կոմունան հայտնի է որպես Մերձավոր Արևելքից ու Թուրքիայից վերաբնակների թաղամաս: Ավելի վաղ Բելգիայի ոստիկանությունը 10 անչափահասի էր ձերբակալել ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով: Ինչպես հայտնեցին տեղական ԶԼՄ-ները, դեռահասները հրահանգներ էին ստացել համացանցով այն մասին, թե ինչպես ռումբ պատրաստել կամ ինչպես մարդ սպանել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---