Զեկույց. ՀՀ-ում ծնված յուրաքանչյուր չորրորդ մարդն արտագաղթել է

Զեկույց. ՀՀ-ում ծնված յուրաքանչյուր չորրորդ մարդն արտագաղթել է

PanARMENIAN.Net - Հայաստանում ծնվածների մեկ քառորդը` 25%-ն, այժմ արտերկրում է ապրում: Այս տվյալները հայտնի են դարձել Pew Research Center կենտրոնի հետազոտության արդյունքում:

Հետազոտության մեջ օգտագործվել են ՄԱԿ 2015թ. տվյալները:

Ըստ արդյունքների, 9 երկիր կորցրել է իր բնակչության մեկ հինգերորդը կամ մեծամասնությունը: Բոսնիայում և Հերցոգովինայում ծնվածների մեկ երրորդն ապրում է արտերկրում, իր երկիրն է լքել Ալբանիայում և Ճամայկայում ծնվածների 28%-ը:

Ըստ զեկույցի, Ղազախստանում, Սիրիայում, Տրինիդադ և Տոբագոյում, Մակեդոնիայում և Պորտուգալիայում ծնվածներից յուրաքանչյուր հինգերորդն ապրում է այլ երկրում:

Որոշ դեպքերում մեծ արտահոսքի պատճառն ակնհայտ է: Երբեմն մարդկանց ստիպում է փախուստի դիմել հակամարտությունը կամ ֆիզիկական վտանգը, ասվում է հետազոտության մեջ: Որպես թարմ օրինակ բերվում է Սիրիան, որտեղ 2011-ից ի վեր քաղաքացիական պատերազմ է գնում, 22%-ը կամ 5 մլն ստիպված է եղել հեռանալ երկրից:

Որպես արտագաղթի ևս մեկ պատճառ, Pew Research Center կենտրոնը նշում է ֆինանսական վիճակը բարելավելու ցանկությունը:

Հետազոտությունը վերաբերում է հիմնականում այն երկրներին, որտեղ արտագաղթը ընդհանուր բնակչության համեմատ մեծ տոկոս է կազմում: Սակայն զեկույցում ընդգրկված երկրներից ոչ մեկը արտագաղթածների քանակով առաջատար չէ: Այդպիսի երկրների առաջին 5-ում են Հնդկաստանը, որտեղից 15,6 մլն մարդ է արտագաղթել, Մեքսիկան` 12,3 մլն արտագաղթածներով, ՌԴ-ն` 10,6 մլն արտագաղթածներով, Չինաստանը` 9,6 մլն-ով և Բանգլադեշը, որտեղից 7,2 մլն մարդ է հեռացել:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, մշտական բնակչության քանակաը ՀՀ-ում 2016-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 2 993 900 մարդ: Մինչդեռ, 2016-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության քանակը 2 998 600 էր: ՄԱԿ զեկույցում ասվում է, որ ՀՀ բնակչության քանակն աննշան աճել է` հասնելով 3 մլն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---