ԻՊ-ն ստանձնել է Բեռլինի ահաբեկչության պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Բեռլինի ահաբեկչության պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը դեկտեմբերի 20-ին ստանձնել է Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:

Հաղորդագրության մեջ, որը տարածվել է համացանցում ԻՊ տեղեկատվական ռեսուրսների միջոցով, ասվում է, որ վրաերթն իրականացրել է «Իսլամական պետության մարտիկը», հայտնում է Ինտերֆաքսը:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Պակիստանի քաղաքացի է: Սակայն, ավելի ուշ նրան ազատ են արձակել հանցանշանների բացակայության պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---