ՌԴ-ն այլևս ներառված չէ ԱՄՆ համար գլխավոր սպառնալիքների ցանկում

ՌԴ-ն այլևս ներառված չէ ԱՄՆ համար գլխավոր սպառնալիքների ցանկում

PanARMENIAN.Net - Ռուսաստանն այլևս չկա ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների ցուցակում, որը կազմել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, գրում է «Վեդոմոստին» Foreign Policy-ի վրա հղումով:

Փաստորեն հեղինակը հենց Թրամփն է: Հենց նրա առաջնահերթություններն է գրանցել նորընտիր նախագահի անցումային թիմի ներկայացուցիչ Միրա Ռիկարդելը: Այն փոխանցվել է ՊՆ փոխղեկավար Բրայան Մաքքեոնին, որն էլ կազմել է փաստաթուղթը, ասվում է FP The Washington Free Beacon-ում:

Մաքքեոնը գրությունը պատրաստել էր դեկտեմբերի 1-ին: Այնտեղ նշված էին այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են «Իսլամական պետության» դեմ պայքարը, Չինաստանի և ՀԿԺՀ գործողությունների մշտական վերահսկումը, ԱՄՆ ԶՈւ արդիականացումը և նրանց ֆինանսավորման սահմանափակումը, ինչպես նաև հակազդեցությունը կիբերհարձակումներին և ՊՆ առավել արդյունավետ աշխատանքը: Թրամփի վարչակազմում նշում են, որ փաստաթուղթը համալրվում է:

Ավելի վաղ Պենտագոնը բազմիցս է Ռուսաստանին թիվ 1 ռազմական սպառնալիքը համարել: Պենտագոնի ղեկավարի նախկին տեղակալ էվելին Ֆարկաշը, որն ուղղորդում էր ռուս-ուկրաինական ուղղությունը, հայտարարել է, որ ՊՆ պաշտոնյաները շատ մտահոգված են, քանի որ ՌԴ-ն չկա սպառնալիքների նոր ցուցակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---