Իզմիրում հայկական և հունական պատմամշակութային կառույցներն անհետանում են

Իզմիրում հայկական և հունական պատմամշակութային կառույցներն անհետանում են

PanARMENIAN.Net - Թուրքիայի Իզմիր նահանգի Բասմանե շրջանի պատմամշակութային հարստությունը՝ Ք.ա. 4-րդ դարով թվագրվող Զմյուրնիայի ագորան (հին հունական քաղաքների հրապարակները, որտեղ անցկացվում էին ժողովները), պատմական շուկան, հունական տները, սինագոգները, հայկական և հունական եկեղեցիները անտերության են մատնված:

Բասմանե պատմամշակութային հարստությունը աստիճանաբար անհետանում է, թուրքական Evrensel-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Այդ հարստության մի մասն է նաև 1863-ին կառուցված հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին` իրեն կից կառույցներով՝ Սուրբ Մեսրոպ արական դպրոցը և Սուրբ Հռիփսիմե օրիորդաց դպրոցը:

Եկեղեցին մինչև 1915 թվականը, երբ հայ համայնքը զգալիորեն նվազեց, եղել է իզմիրցի հայերի կարևոր կենտրոններից մեկը: 1922 թվականին բռնկված մեծ հրդեհից փրկվելու համար հայերը ապաստանել են հենց Սուրբ Ստեփանոս եկեղեցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---