21 դեկտեմբերի 2016 - 16:32 AMT
«Փարքինգ Սիթի Սերվիսի» բաժնետոմսերը փոխանցվեցին պետությանը

Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ին գումարված արտահերթ նիստում քվեարկությամբ հավանություն է տրվել «Փարքինգ Սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու և այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծին։

«Փարքինգ Սիթի սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցել է համայնքային կառույցներին:

Նիստի ավարտին Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը ներկայացրել է Երևանի ավագանու 2016թ. գործունեության հաշվետվությունը:

Երևանի ավագանու հաջորդ՝ 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը տեղի կունենա 2017թ. փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ին: