ՀՀ և Վրաստանի ՊՆ ղեկավարները գործակցության 2017-ի ծրագիր են ստորագրել

ՀՀ և Վրաստանի ՊՆ ղեկավարները գործակցության 2017-ի ծրագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Բանակցություններն ավարտվել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի ստորագրման արարողությամբ:

Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հավանական է` 1994-ից Բաքուն արդեն 20 տարի շարունակ արգելակում է բանակցային գործընթացը:

«Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորը` Երևանը ստիպված կլինի ներքաշվել գործողությունների մեջ, եթե դա տեղի ունենա: Պարզ է, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կլինի ամբողջ Հարավային Կովկասի համար»,-ասել է ՊՆ ղեկավարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---