11 հուլիսի 2007 - 20:21 AMT
Ռոբերտ Քոչարյան. Մոտ ժամանակներում մենք մեր առջեւ ԵՄ մտնելու նպատակ չենք դնում, մենք ռեալիստ ենք
«Մոտ ժամանակներում մենք մեր առջեւ Եվրամիություն մտնելու նպատակ չենք դնում: Մենք ռեալիստ ենք»,- SPIEGEL ONLINE-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Եվրամիության մուտքի առջեւ առանց այդ էլ երկար հերթ է գոյացել: «Ես կարծում եմ, ԵՄ-ն պետք է շունչի քաշի: Սակայն մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ ավելի բարձր մակարդակի դուրս գան»,- ասել է Քոչարյանը: