Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին աջակցման մակարդակը ԱՄՆ Կոնգրեսում շարունակում է աճել

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը հաստատող եւ ԱՄՆ նախագահին կոչ անող օգտագոծել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում 106-րդ բանաձեւին աջակցող կոնգրեսականների թիվը հասել է 219 հոգու: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ), այդ մասին հայտարարել է բանաձեւի հեղինակ, Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը: «218 կոնգրեսակնների առկայությունն ասում է այն մասին, որ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը կողմ է Հայոց ցեղասպանության հաստատմանը, որը չլուծված խնդիր է մնում, եւ ես հուսով եմ, որ մեծամասնության առկայությունը կարագացնի քվեարկությունը 106-րդ բանաձեի վերաբերյալ: Միայն հիշելով անցյալի դասերը, մենք կարող ենք հուսալ, որ կկանխվեն ապագա ոճիրները»,-նշել է Շիֆը:



Բանաձեի ընդունումը կհաստատի ԱՄՆ-ում պատմական փաստաթղթերի առկայությունը, որոնք վկայում են հայերի միտումնավոր ոչնչացման մասին: ԱՄՆ-ի միջամտությունը կանխեց հայ ժողովրդի ցեղասպանության Օսմանյան կայսրության ծրագրի վերջնական իրականացումը: ԱՄՆ-ն դարձավ վերապրածներին հումանիտար օգնություն ցուցաբերած առաջին երկիրը: «106-րդ բանաձեւը հասել է երկկուսակցական աջակցության ռեկորդային մակարդակի: Չնայած նրանց ինտենիսվ ջանքերին, որոնք ժխտում են ճշմարտությունը, պատմական իրողության վերահաստատման սատարման մակարդակն աճում է»,-հայտարարել է ԱՀՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժիրայր Հովնանյանը:



Հիշեցնենք, որ 106-րդ բանաձեւն, որ ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ պարտավորեցնում է ԱՄՆ-ի նախագահին օգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությանն է ներկայացվել կոնգրեսակն Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---