Սիրիացի զինյալները հերքել են մեղսակցությունն Անկարայում ՌԴ դեսպանի սպանությանը

Սիրիացի զինյալները հերքել են մեղսակցությունն Անկարայում ՌԴ դեսպանի սպանությանը

PanARMENIAN.Net - Սիրիական «Ջեյշ ալ Ֆաթհ» և «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» (նախկին անվանումը «Ջեբհաթ ան Նուսրա») խմբավորումները հերքել են իրենց մեղսակցությունը Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությանը:

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է:

Ավելի վաղ սպանության պատասխանատվությունը ստանձնել էր «Ջեյշ ալ Ֆաթհ» կազմակերպությունը: Այդ մասին հայտարարել էր իրաքյան Al Sumaria հեռուստաալիքը գրոհայինների հայտարարությունների վրա հղումով: «Դա վրեժ էր Հալեպի կանանց, երեխաների և ծերունիների համար»,-մեջբերել էր հեռուստաալիքն ահաբեկիչների հայտարարությունը, հայտնում է ՌԲԿ-ն:

«Ջեյշ ալ Ֆաթհ» («Նվաճման բանակ») զինյալ կոալիցիան ստեղծվել է 2015-ին Իդլիբ գավառում: Կոալիցիայի կազմում են ընդգրկվել Սիրիայի կառավարական զորքերի դեմ կռվող խմբավորումները: Կոալիցիայի կազմում են նաև «Ֆրոնտ ան Նուսրան» և «Ալ Քայիդայի» սիրիական բաժանմունքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---