ՀՀ-ում ռազմավարական ծրագրերի հիմնադրամ կստեղծվի

ՀՀ-ում ռազմավարական ծրագրերի հիմնադրամ կստեղծվի

PanARMENIAN.Net - Գործադիրի դեկտեմբերի 22-ի նիստում ընդունվել է ռազմավարական ծրագրերի համար հիմնադրամ ստեղծելու որոշումը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով` հիմնադրամի առջև դրվում են մի շարք կարևոր խնդիրներ, մասնավորապես` աջակցություն կառավարությանը ՀՀ կառավարության երկարաժամկետ տեսլականի մշակման հարցում, կարճաժամկետ ծրագրերի և ռազմավարական ծրագրերի հետ կապված այլ հարցերում:

Ստեղծվելու է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ. նրանք են` ՀՀ վարչապետը, ֆինանսների նախարարը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, ևս երկու հոգի կնշանակվեն գործադիրի կողմից, և 6 անդամ ներկայացնելու է մասնավոր հատվածը, գրում է Yerkir.am-ը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հավելել է, որ ռազմավարական ծրագրերի այս կենտրոնը կառավարությունը շատ է կարևորում, դա այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է կառավարության տեսլականը, թե ինչպես են պատկերացնում տնտեսության զարգացումը` ըստ ոլորտների ու մակրոցուցանիշների:

Հոկտեմբերի 20-ին վարչապետ Կարապետյանն ասել է, որ կառավարության առջև դրված է պահանջ՝ իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, կարևորագույն խնդիրների առարկայական վերլուծություն և առաջարկել թե՛ կարճաժամկետ միջոցառումների, թե՛ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրեր։ Նա տեղեկացրել էր, որ Երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ներքո ձևավորելու են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ նշված խնդրի լուծմամբ կզբաղվեն Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---