Եվրահանձնաժողովը կոչ է արել Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին չմիջամտել Կոսովոյի գործընթացին

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը կոչ է արել արագ կերպով ավարտել Կոսովոյի կարգավիճակի որոշման գործընթացը: Եվրահանձնաժողովի անունից հայտարարությամբ չորեքշաբթի Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում հանդես է եկել ԵՄ-ի ընդլայնման հարցերի հանձնակատար Օլի Ռենը: «Կոսովոյի կարգավիճակի որոշման ձգձգումը մեզ փակուղի է տանում,-ընգծել է նա: -Դա միայն կավելացնի Կոսովոյում անկայունության հաստատման ռիսկը, կշարունակի Սերբիայի հոգեվարքը եւ կարգելակի տարածաշրջանի ընթացքը դեպի Եվրամիություն»: «Կոսովոն զուտ եվրոպական գործ է,-շարունակել է Օլի Ռենը,-եւ Կոսովոն, եւ Սերբիան պետք է դառնան ԵՄ անդամ... Ո'չ Ռուսաստանը, ո'չ ԱՄՆ-ն անմիջականորեն ներգրավված չեն Բալկաններում կատարվող իրադարձություններին այնպես, ինչպես եվրոպացիները: Միայն Եվրոպան թանկ կվճարի գործընթացի տապալման համար»:



«Մենք չենք կարող թույլ տալ կոշտ դիրքորոշման կողմնակիցներին հաղթել, դրա հետեւանքներին ստիպված կլինենք բախվել Բալկաններում եւ Եվրոպայում»: Նա կոչ է արել Սերբիային «կառուցողական դերակատարություն ունենալ», իսկ գործընթացի մյուս մասնակիցներին` ձեռնպահ մնալ միակողմանի գործողություններից, լինի դա Կոսովոյի անկախության մասին հռչակագիր, թե վետոյի սպառնալիք ՄԱԿ-ի ԱԽ-ում, հաղորդում է «Վեստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---